«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոսել է թիմակից Էրլինգ Հոլանդի մասին՝ համեմատելով նրան Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ։
«Նրա գոլերի վիճակագրությունը անհավանական է: Սա Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսիի մակարդակն է։ Հուսով եմ՝ Էրլինգը կարող է շարունակել այս ճանապարհը, քանի որ նրա գոլերը մեզ պետք են մրցաշրջանի վերջին խաղից առաջ: Նա միանշանակ ունի Ռոնալդուի մտածելակերպը, միշտ ցանկանում է լինել տուգանայինում, միշտ ցանկանում է գոլ խփել: Նրա համար միևնույն է՝ մեկ անգա՞մ կդիպչի գնդակին, թե՞՝ երկու: Նա պարզապես հիանալի հարձակվող է:
Մենք գիտեինք, թե ինչի է ընդունակ Էրլինգը դեռ իր ժամանելուց առաջ, քանի որ նա դա անում էր արդեն մի քանի տարի՝ Նորվեգիայում, Ավստրիայում և Գերմանիայում։ Մենք դիտում էինք նրան և խաղում էինք նրա դեմ, բայց երբեք չգիտես, թե ինչ մակարդակի կարող են հասնել այստեղ նորեկները։ Այնուամենայնիվ, նրա մրցաշրջանը զարմանալի է, և մենք իսկապես ուրախ ենք, որ նա մեզ հետ է:
Էրլինգըի և Դե Բրույնեի միջև առանձնահատուկ քիմիկա կա»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: