«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի նվաճումը՝ Անգլիայի առաջնությունում պորտուգալացիների կողից կատարած գոլային փոխանցումների քանակով հայտնում է Squawka Live-ն իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Անգլիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում Սիլվան Պրեմիեր լիգայում կատարել է իր 37-րդ գոլային փոխանցումը՝ այդպիսով հավասարվելով Ռոնալդուին այս ցուցանիշով։ Այժմ նրանք կիսում են երկրորդ տեղը։ Պորտուգալացի ֆուտբոլիստներից Պրեմիեր լիգայում ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Նանին: Նա կատարել է 43 գոլային փոխանցում։
Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում խփել է 5 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։