«Յուվենտուսը» պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի՝ ակումբից հեռանալու մասին։
«Բլեզը միշտ մեր սրտում կլինի։ Մենք նրան լավագույնն ենք մաղթում ապագայում։ Շնորհակալություն, Բլե՛զ»,-ասվում է թուրինյան ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Մատյուիդին «Յուվենտուս» էր տեղափոխվել 2017 թվականի օգոստոսին ՊՍԺ-ից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը 20 մլն եվրո էր արժեցել թուրինցիների համար։ 33-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 46 խաղի, խփել 1 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։