Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սեսար Լուիս Սալինասը հուլիսի 19-ին մահացել է կորոնավիրուսից առաջացած բարդացումների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 9-ին 58-ամյա Սալիանսը սուր գրիպի պատճառով հոսպիտալացվել էր Բոլիվիայի մայրաքաղաք Լա-Պասի հիվանդանոց։ Երկու օր անց նրա՝ COVID-19-ի թեստի արդյունքը դրական էր ցույց տվել։ Շուտով նրա վիճակը վատացել էր ու նրան միացրել էին արհեստական շնչառության ապարատին։
— Federación Boliviana de Fútbol (@FBF_BO) July 19, 2020
Սալինասի կնոջ մոտ ևս կորոնավիրուս էր հաստատվել, սակայն նրա մոտ հիվանդությունն առանց ախտանշանների էր։
Սալինասի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) ու Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան։