«Բոլոնյայի» սպորտային տնօրեն Մարկո Դի Վայոն հաստատել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է թիմի հարձակվող Մարկո Առնաուտովիչի ծառայություններով։
«Մենք հպարտ ենք, որ այդպիսի ակումբը հետաքրքրվում է մեր խաղացողի ծառայություններով։ Այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը։ Սա նույնիսկ գումարի հետ կապված հարց չէ»,- Դի Վայոյի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։
Նախորդ մրցաշրջանում Առնաուտովիչը մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Բոլոնյայի» հետ ավարտվում է 2024 թվականին։
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն Առնաուտովիչի հետ աշխատել է «Տվենտեում»՝ 2006-ից 2019 թվականների ընթացքում։