Օլիմպիական 8-ակի չեմպիոն, արագավազորդ Ուսեին Բոլտը հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել: Աշխարհի 11-ակի չեմպիոնը տեսանյութ է հրապարակել Թվիթերում.
«Շաբաթ օրը թեստ եմ հանձնել, որի պատասխանը դրական է: Չնայած նրան, որ ախտանշաններ չունեմ, այնուամենայնիվ, մեկուսացած եմ ու պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները: Ցանկանում են ընկերներիս հորդորել, որ զգույշ լինեն»,-ասել է Բոլտը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Բոլտի ծննդյան արարողությանը մասնակցել է նաև «Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը:
Stay Safe my ppl 🙏🏿 pic.twitter.com/ebwJFF5Ka9
— Usain St. Leo Bolt (@usainbolt) August 24, 2020