Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի «Բոխում»-«Ունիոն» (3:0) վերջին հանդիպման ժամանակ տանտերերի հարձակվող Տակումա Ասանոն կերել է շոկոլադե մետաղադրամներից մեկը, որը ակումբի երկրպագուները նետել են դաշտ՝ ի նշան բողոքի Գերմանիայի ֆուտբոլի միության (DFB) կոմերցիոն որոշման։
Այս դրվագից հետո 50-րդ րոպեին Ասանոն դարձավ գոլի հեղինակ՝ այդպիսով բացելով հանդիպման հաշիվը։