«Վուլվերհեմփթոնը» առաջարկ է արել «Բորդոյին»՝ ձեռք բերելու հարավկորեացի հարձակվող Հվանգ Էուի Ջոյին: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը։
Ինչպես նշում է աղբյուրը, «գայլերի» երեք միլիոն եվրոյի առաջարկը ֆրանսիական կողմը մերժել է , սակայն ակումբները շարունակում են բանակցությունները, քանի որ մարզիկը ցանկություն է հայտնել փոխել իր ակումբային գրանցումը։
Նախորդ մրցաշրջանում կորեացի ֆուտբոլիստը «Բորդոյի» կազմում անցկացրել է 33 խաղ բոլոր մրցաշարերում։ Նա դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է յոթ միլիոն եվրո:
Նշենք, որ «Վուլվերհեմփթոնի» կազմում արդեն հանդես է գալիս Հրվ․Կորեայի ևս մեկ ներկայացուցիչ՝ Հվանգ Հի Չանը։