«Խետաֆեի» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը հայտարարությամբ է հանդես եկել Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո.
«Ես այստեղ էի եկել որպես երեխա՝ երազանք ունենալով դառնալ ֆուտբոլիստ: Երբ 10 տարեկան էի, սրտումս կրեցի «Ռեալի» գերբը: 15 տարի անց ես պետք է հրաժեշտ տամ, և դա ինձ համար հեշտ չէ: Ես այս ակումբում եմ մեծացել, շատ հիանալի հիշողություններ ունեմ, կարողացա մեծ փորձ կուտակել»,- գրել է Մայորալը սոցիալական ցանցերում:
Մայորալը նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է եկել «Խետաֆեում»: Ֆուտբոլիստն իսպանական Լա Լիգայի կազմում 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նախկին ֆուտբոլիստը երկու մրցաշրջան է անցկացրել իտալական «Ռոմայում»: