Բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ, հայտնում է Հայստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի ժամանակով 20։45 ռինգ դուրս կգա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, ով կմրցի Պուերտոռիկոն ներկայացնող Յան Պիզառո Ռիվերայի հետ։ 22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչն է։