Բրազիլիայի հավաքականը, որը Կատարում ընթացող ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչ խաղում հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն (4:1), դարձավ Աշխարհի առաջնության պատմության ամենաշատ գոլ խփող թիմը։
Այս խաղից առաջ Բրազիլիան ու Գերմանիան կիսում էին Աշխարհի առաջնությունների պատմության ամենաարդյունավետ հավաքականների ցուցակի առաջին տեղը՝ 232 գոլ։
Այնուամենայնիվ, Հարավային Կորեայի դարպասը խփած չորս գոլերի շնորհիվ Բրազիլիան այժմ միանձնյա առաջին տեղում է՝ 236 գոլով:
Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Բրազիլիան կխաղա Խորվաթիայի հետ։