«Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0:6) ասել է, որ մրցակիցն ուներ թոփ մակարդակի հարձակվողներ, որոնք խնդիրներ են ստեղծում։
«Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, բայց «Ատլետիկոյի» մակարդակը մեր ուժերից վեր էր: Այս մակարդակում գրեթե յուրաքանչյուր թիմ ունի բարձր մակարդակի հարձակվողներ, որոնք կարող են ձեզ խնդիրներ առաջացնել, և այսօր մենք հստակ տեսանք դա»,- մարզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: