«Վեստ Արմենիայի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը «Փյունիկի» հետ IDBank Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի մրցավեճում Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրեց՝ դառնալով այդ սահմանագիծը հատած 17-րդ ֆուտբոլիստը:
Ընթացիկ առաջնության մասնակիցների մեջ Դաղբաշյանի ցուցանիշը 4-րդն է Արտակ Գրիգորյանից (382 խաղ), Հրայր Մկոյանից (341) և Արտակ Եդիգարյանից (320) հետո:
Գագիկ Դաղբաշյանը Հայաստանի առաջնություններում ելույթները սկսել է «Ուրարտուի» (նախկին Բանանցի) կազմում՝ մասնակցելով 163 խաղի: 122 անգամ նա խաղադաշտ է դուրս եկել «Ալաշկերտի» կազմում, 10 խաղ էլ անցկացրել է «Վանում»: «Վեստ Արմենիայի» կազմում IDBank Պրեմիեր լիգայում Դաղբաշյանն առայժմ 5 խաղի է մասնակցել: