2022 թվականի օգոստոսի 30-ին Օլիմպավանում կայացած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի համաժողովում 5 տարի ժամկետով ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Գագիկ Սարգսյանը:
Գագիկ Սարգսյանը 2005-2016թ.թ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, 2016-2021թ.թ. փոխնախագահ և 2021թ. օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:
Համաժողովի ընթացքում ընտրվել է նաև 17 հոգանոց նախագահության կազմ: Համաժողովի որոշումներով փոփոխություններ են կատարավել նաև կանոնադրությունում, մասնավորապես.
- փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է՝ Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա ՀԿ
- Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև ՊԱՐԱ դահուկավազք, ՊԱՐԱ լեռնադահուկային սպորտ և ՊԱՐԱ Սնոուբորդ մարզաձևերը:
- Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը: