«Գալաթասարայը» ցանկանում է իր կազմում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Սանտիագո Արիասին, տեղեկացնում է Diario AS-ը:
Կոլումբիայի հավաքականի պաշտպանի հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո: Նշվում է, որ թուրքական ակումբն ամռանը պաշտոնական առաջարկով կդիմի «Աթլետիկոյին»:
Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Արիասը մասնակցել է 7 հանդիպման: