Գամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության համար Կոտ դ’Իվուար մեկնելու ճանապարհին անսպասելի խնդրի է հանդիպել։ Գամբիական ինքնաթիռը օդ բարձրանալոջ ինը րոպե անց շրջվել է և հարկադիր վայրէջք կատարել հակառակ ուղղությամբ։ Այս որոշումը անձնակազմը կայացրել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով։ Նախնական զննությամբ սրահում հայտնաբերվել է ճնշման և թթվածնի կորուստ։
«Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավով տեղեկացնում է, որ օդանավը, որը պետք է մեր թիմին տեղափոխեր Աֆրիկայի Ազգերի Գավաթի խաղին, տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է Բանջուլ (Գամբիայի մայրաքաղաք): Ինքնաթիռը թռիչքի մեջ է եղել ինը րոպե, երբ անձնակազմը հասկացել է, որ անսարքություն է տեղի ունեցել։ Սրանից հետո ինքնաթիռը ստիպված է եղել շտապ վերադառնալ Բանջուլ։
Վայրէջքից հետո նախնական հետազոտությունները պարզել են խցիկում ճնշման և թթվածնի կորուստ: Սակայն թռիչքն իրականացնող ընկերության տեխնիկական խումբը շարունակում է ուսումնասիրել իրավիճակը։ Բոլոր մարդիկ, ովքեր եղել են օդանավում, ողջ են և առողջ: Մենք աշխատում ենք արագ լուծում գտնելու ուղղությամբ, որպեսզի թիմը հնարավորինս շուտ կարողանա մեկնել Կոտ դ’Իվուար»,-ասել է Գամբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։