«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը մեկնաբանել է Էրիկ տեն Հագի նշանակումը մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնում։
«Տեն Հագը մեծ աշխատանք ունի կատարելու ակումբի ներսում։ Պետք է ուշադրություն դարձնել նվիրվածությանը, ֆուտբոլիստների վերաբերմունքին և նմանատիպ կարևոր հարցերի։
Միայն այդ ամենից հետո կարելի է մտածել տիտղոսների մասին։ Կարծում եմ՝ առաջին կես տարում պետք չէ մարզչից տիտղոսներ պահանջել։ Հիանալի կլինի, բայց դա քիչ հավանական է։
Կլոպից 4-5 տարի պահանջվեց առաջին անգամ Անգլիայի չեմպիոն դառնալու համար։ Նա այդ ընթացքում հիանալի աշխատանք էր կատարել»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։