Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 7-րդ տուրում «Նեմանը», որտեղ հանդես է գալիս հայ հարձակվող Գեղամ Կադիմյանը, սեփական հարկի տակ 2:4 հաշվով պարտվեց «Ռուխ Բրեստին»:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գեղամ Կադիմյանը: Այս խաղից հետո «Նեմանը» 8 միավարով 14-րդն է: Հայ հարձակվողը խփած 6 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: