«Նոան» պայմանագիր է կնքել 30-ամյա հարձակվող Գեղամ Հարությունյանի, 26-ամյա կիսապաշտպան Պավել Կիրեենկոյի, 24-ամյա հարձակվող Անդրեյ Տիտովի և 23-ամյա կիսապաշտպան Դոբրիվոյե Վելեմիրի հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը՞
Գեղամ Հարությունյանը կարիերայի ընթացում հանդես է եկել «Գանձասար Կապան», «Շախտյոր Կարագանդա» ակումբներում:
Պավել Կիրեենկոն «Զենիթ»-ի սան է, հանդես է եկել ռուսական «Տոմ»-ում:
Անդրեյ Տիտովը հանդես է եկել ռուսական «Ակրոն»-ում, «Տյումեն»-ում:
Դոբրիվոյե Վելեմիրը հանդես է եկել սերբական «Բաչկա»-ում, «Ցեմենտ»-ում: