Դարպասապահ Գիլյերմո Օչոան դարձավ առաջին մեքսիկացին, որն աշխարհի առաջնությունում 11-մետրանոց է հետ մղում։ Այս մասին հաղորդում է Opta-ն։
Լեհաստանի դեմ խաղում դարպասապահը հետ մղեց Ռոբերտ Լևանդովսկու իրացրած հարվածը։ Հանդիպման ընթացքում գոլեր այդպես էլ չարձանագրվեցին։
ԱԱ-2014-ից սկսած Օչոան աշխարհի առաջնություններում միջինում 5,4 գոլային պահ է հետ մղել (8 բաց թողած գոլ, 1, xGoT)․ սա լավագույն ցուցանիշն է բոլոր դարպասապահների մեջ այս առումով։
Բացի դրանից, միայն բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան է ավելի շատ սեյվ արել (39) աշխարհի առաջնություններում 2014 թվականից սկսած, քան մեքսիկացին (37):