«Վեստ Արմենիան» նորեկ ունի։
«Մեր թիմին է միացել հայազգի փորձառու դարպասապահ Գոռ Մանուկյանը։
Գոռը նախկինում հանդես է եկել հայկական մի շարք ակումբներում` «Արարատում», «Լեռնային Արցախում», «Լոռիում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»։
Բարի գալուստ «Վեստ Արմենիա», Գոռ»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։