«Պարմայի» և «Ջենոայի» նախկին հարձակվող 39-ամյա Գորան Պանդևը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։ Ձմռանը մակեդոնացին «Ջենոայից» տեղափոխվել էր «Պարմա»։
2021/22 մրցաշրջանում Պանդևոը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 խաղի և դարձել մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Պանդևը Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի Ավստրիայի դեմ խաղում (1:3) Հյուսիսային Մակեդոնիայի կազմում գոլի հեղինակ դարձավ՝ դառնալով երկրորդը ամենատարեց խաղացողների ցուցակում, որոնք գոլ են խփել Եվրոյում։ Մրցաշարից հետո հարձակվողը հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին։