«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին բացատրել է իր խոսքերն այն մասին, որ դեմ չէր լինի գլխավորել կատալոնական «Բարսելոնան».
«Ակնայտ է՝ ես չէի գնա: Որպես մադրիդիստ՝ ես երբեք դա չէի անի, առավել ևս այն խառնաշփոթով, որ նրանց մոտ է: Մարզչի և նախագահի միջև լարվածությունն ակնայտ է և վնասում է հանդերձարանի մթնոլորտին: Կումանը մեղավոր չէ, բայց նա նավապետն է, և առաջինը, ով հեռանում է, միշտ մարզիչն է:
Նրանք դժվար ժամանակներ են ապրում: Ով էլ լիներ նախագահ, դժվարությունն էր ունենալու: Մեսսիի հեռանալը ցավոտ էր, և նրանք Մեսսիին չկարողացան պահել ֆինանսական խնդիրների պատճառով: «Բարսելոնան» ստիպված է համբերել»,- Գուտիի խոսքերն է փոխանցում AS-ը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, հիշեցնենք, հեռացման եզրին է: