Սինգապուրում մեկնարկեց Ֆորմուլա-1-ի հերթական Գրան-Պրին։ Այսօր կայացել է որակավորման մրցարշավը։
«Ֆերարիի» ավտոարշավորդ Շարլ Լեկլերը հաղթել է pole position-ը և վաղվա մրցարշավում մեկնարկելու է առաջինը։ Մոնակոն ներկայացնող մրցարշավորդը գերազանց մարզավիճակում է։ Նա հաղթել է նախորդ երկու Գրան-Պրիներում։
Որակավորման մրցարշավում երկրորդը «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն է։ Երրորդ հորիզոնականում դարձյալ «Ֆերարին» է, այս անգամ ի դեմս Սեբաստիան Ֆետելի։ Նրանց հաջորդում են Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից» և Վալտերի Բոտտասը «Մերսեդեսից»։
Որակավորման մրցարշավի արդյունքները