«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղի սպասելիքներից:
«Չեմպիոնների լիգայի խաղերը միշտ առանձնահատուկ են, իսկ մեր առաջիկա խաղը առանձնանալու է նույնիսկ դրանց ֆոնին, քանի որ այս մրցաշարում իմ առաջին տնային խաղն է «Բարսելոնայի» կազմում: Անհրաժեշտ է լինելու շատ աշխատել որպես թիմ ու հավաքել 3 միավոր:
Դա է գլխավորը:
Ինձ դեռևս ժամանակ է պետք: Ինձ հարմարավետ եմ զգում, բայց պետք է ավելացնեմ խաղադաշտում: Հատկապես շարժման տեսանկյունից: Երբեմն պետք է ավելի ակտիվ մասնակցեմ խաղին: Դրանց վրա կարելի է աշխատել, երբ քաշվում ես եզր: Ինձ վստահ եմ զգում, բայց գիտեմ, որ դեռ շատ բան պետք է անեմ, որ հասնեմ իմ առավելագույնին: Բայց ես ճիշտ ուղու վրա եմ», — Գրիզմանի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: