Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Դանիել Սթարիջը միացել է «Մալյորկային» և հուլիսի 14-ին կմարզվի թիմի հետ։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք՝ «Մալյորկան» իսպանական Սեգունդայի ավարտված մրցաշրջանում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում և նոր մրցաշրջանից կխաղա Պրիմերայում։
Սթարիջը 2020 թվականի մարտից ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Նրա վերջին ակումբը եղել է թուրքական «Տրաբզոնսպորը»։ Պայմանագիրտ խզվել է երկկողմ համաձայնությամբ։ Սթարիջը մինչև 2020 թվականի հունիսի 17-ը որակազրկված է եղել խաղադրույքների հետ կապված կանոնը խախտելու համար։