«Ռոմայի» լեգենդար կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին միացել է Իտալիայի հավաքականի մարզչական շտաբին: Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:
«Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ կարիերայի նոր փուլ սկսել ազգային հավաքականում: Շնորհակալ եմ Նախագահ Գրավինային և մարզիչ Մանչինիին վստահության և այս հնարավորության համար»:
Ավելի վաղ Դե Ռոսսին խոստովանել էր, որ մի օր կցանկանար մարզել «Ռոման»։