Աշխարհի հինգերորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը Սաուդյան Արաբիայի ցուցադրական մրցաշարի եզրափակչում հաղթել է Ֆաբիո Ֆոնինիին (6-2, 6-2):
Երկու սեթերն էլ Դանիլը սկսել է բրեյքով ու չի պարտվել իր մատուցման գեյմերից և ոչ մեկը։ Diriyah Tennis Cup-ում 23-ամյա Մեդվեդևը ոչ մի սեթ չի պարտվել։
Daniil Medvedev 🇷🇺🏆/@DaniilMedwed / (🎥@Eurosport_RU ) pic.twitter.com/Cb3hXR3kXc
— doublefault28 (@doublefault28) December 14, 2019
Դեկտեմբերի 19-ին Դանիլ Մեդվեդևը կմասնակցի նաև Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարին, որտեղ նրա առաջին մրցակիցը Հեն Չոնն է։