Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն ապաքինվել է վնասվածքից ու վերադարձել ընդհանուր խումբ:
Բրազիլացին այսօր մարզվել է թիմակիցների հետ: Դանիլոն վնասվածք էր ստացել Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ «Ռոմայի» դեմ խաղում: Այդ խաղում Դանիլոն փոխարինվեց 41-րդ րոպեին: