«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան կարող է շարունակել «Պարի Սեն Ժերմենում»։
The Sun-ը հաղորդում է, որ իսպանացի դարպասապահը ՊՍԺ-ի համար տրանսֆերային թոփ թիրախ է դարձել։ Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ուզում է իր թիմում տեսնել դե Խեային, որը կփոխարինի Կեյլոր Նավասին։
«Ման Յունայթեդում» ներկա պահին դե Խեան ճնշման տակ է Դին Հենդերսոնի տպավորիչ խաղից հետո, սակայն կարողանում է պահել տեղը թիմի մեկնարկային կազմում։