«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը`իսպանացի Դավիդ Կամպանյան, «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
«31 տարի առաջ ավերիչ երկրաշարժը խոցեց իմ հայ եղբայրներին… Սակայն այժմ Հայաստանը մի երկիր է, որը փայլում է իր սեփական լույսով», — գրել է Կամպանյան: