Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցում են «Քրիսթալ Փելասը» և «Մանչեսթեր Սիթին»։ Առաջին կեսից հետո Պեպ Գվարդիոլայի սաները հաղթում են 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացել է Գաբրիել Ժեզուսը։ Բրազիլացին 39-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ Երկու րոպե չանցած Դավիդ Սիլվան, օգտվելով Ռահիմ Ստերլինգի փայլուն փոխանցումից, կրկնապատկեց հանդիպման հաշիվը։
Հավելենք, որ հյուրերը խաղում են առանց կենտրոնական պաշտպանի։ Այդ դիրքը այսօր փակում է Ֆերնանդինյոն։