Սեպտեմբերի 1-ին կայացավ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի համար դա Պրեմիեր լիգայում 133-րդ խաղն էր, որում նա գոլ բաց չի թողել։
Սա լավագույն ցուցանիշն է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած դարպասապահների շրջանում։
Նախկինում Թիմ Հովարդը և Էդվին վան դեր Սարը լավագույն ցուցանիշն ունեին առաջնությունում՝ 132-ական չոր հանդիպում։ Նրանց հետևում է Պետեր Շմեյխելը (128):