Ըստ իսպանական Sport-ի՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի ընդունի ակումբի կողմից աշխատավարձի կրճատման առաջարկը։
Նաև խաղացողը հրաժարվում է այլ ակումբ տեղափոխվելուց։ Դե Յոնգը «Բարսելոնայի» ներկայացուցիչներին հայտնել է, որ նույնիսկ բանակցություններ չի սկսելու։
Հոլանդացին ակումբին հայտնել է, որ իր ապագայի վերաբերյալ բոլոր հարցերն ու բանակցությունները տեղափոխվում են ամառ։
Դե Յոնգը շարունակում է մնալ անգլիական երկու ակումբների՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: