«Ռոմայի» նախկին խաղացող Դանիելե Դե Ռոսին գլխավորել է Բ Սերիայի ՍՊԱԼ ակումբը:
39-ամյա իտալացին պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։
Դե Ռոսին նախկինում աշխատել է Իտալիայի հավաքականում՝ Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում։
ՍՊԱԼ-ը ութ տուրից հետո Բ Սերիայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է: