UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը պատմել է, թե ինչպես են բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի հետ պայմանագիր ստորագրել։
«Մենք նստած էինք իրար կողքի «Լոս Անջելես Կլիպերսի» խաղին։ Մենք սկսեցինք խոսել ու հենց այդտեղ՝ խաղահրապարակում ստորագրեցինք պայմանագիրը։ Մենք իրար ձեռք սեղմեցինք և համաձայնության եկանք։ Եթե ամեն ինչ ստացվի, հավանական է, որ մարտին թղթերը ստորագրենք։
Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա ամիսներին։ Միգուցե մեզ մոտ ստացվի հետաքրքիր ինչ-որ բան իրականացնել։ Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես պետք է, ապա մենք Ֆլոյդի հետ հոկտեմբերին կամ նոյեմբերին ինչ-որ հետաքրքիր իրադարձություն կունենանք»,-Ուայթի խոսքերն է մեջբերում MMAJunkie-ն։
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերը օրեր առաջ Instagram-ի իր էջում հայտնեց Դեյնա Ուայթի հետ նոր համագործակցության և կարիերան վերսկսելու մասին։