«Չայկայի» 35-ամյա կենտրոնական պաշտպան Դենիս Թումասյանը որոշել է ավարտել խաղային կարիերային: Այդ մասին հայտնում է Championat-rostov-ը:
Անցած մրցաշրջանում Թումասյանը 18 հանդիպում է անցկացրել «Չայկայի» կազմում, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Դենիսն իր խաղային կարիերան սկսել է Ռոստովի СКА-ում, նախկինում հանդես է եկել նաև ֆիննական «Յարո» ակումբում, «Ուրալում», «Ուֆայում» և «Ալաշկերտում»:
Այժմ Դենիս Թումասյանը ընդգրկվել է «Չայկայի» մարզչական շտաբում՝ որպես Մագոմեդ Ադիևի օգնական: