Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դիեգո Պերոտին կարիերան կարող է շարունակել ԱՄԷ-ում:
32-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբը», որտեղ ժամանակին հանդես է եկել Հայաստանի հավաքականի նախկին անդամ Մարկոս Պիզելին:
Պերոտիի պայմանագիրը «Ռոմայի» հետ սահմանված է մինչև 2021 թ.:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում Պերոտին դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: