Ֆրանսիական «Դիժոնի» գլխավոր մարզիչ Ստեֆան Ժոբերը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բացի այդ, իր պաշտոնը լքել է ակումբի սպորտային տնօրեն Պեգի Լուինդուլան:
Գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունը ստանձնել է Դավիդ Լինարեսը, ով Ժոբերի օգնականն էր:
Հիշեցնենք, որ «Դիժոնը» Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է վերջին ՝ 20-րդ հորիզոնականը: