«Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզը հեռացավ երևանյան թիմից. 32-ամյա ռուս պաշտպանի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը:
Դմիտրի Գուզը թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Դմիտրին մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Շնորհակալություն ենք հայտնում կապիտան Գուզին և մաղթում ենք նրան հաջողություն»,- ասվում է «Արարատ-Արմենիայի» տարածած հաղորդագրության մեջ: