«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը խոսել է իր ապագայի մասին։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 26-ամյա հոլանդացին կարող է հեռանալ անգլիական ակումբից։
«Այս պահին դժվար է ասել, թե որտեղ է կշարունակեմ կարիերաս։ Հիմա ես վերադարձել եմ վնասվածքից, ուստի փորձում եմ առավելագույնը տալ։
Ամեն օր ինչ-որ բան կարող է պատահել, ուստի դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իմ ապագան հենց հիմա: Ֆուտբոլն անկանխատեսելի է, ուստի տեսնենք, թե ինչ կլինի: Հավանականության կա, որ ես կտեղափոխվեմ այլ ակումբ»,- Վան դե Բեկի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից և գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: