«Դովեղ ՖԱ»-ի հիմնադիր Թաթուլ Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` բացատրելով, թե ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում ինչու է դեմ քվեարկել 9 ՀԿ-ների անդամության կասեցման հաստատմանը:
Թաթուլ Հակոբյանը նաև նշել է, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում չի քվեարկել ո՛չ Արմեն Մելիքբեկյանի, ո՛չ Թովմաս Գրիգորյանի օգտին.
«Ես ՀՖՖ նախագահի ընտրություններում չեմ քվեարկել ո՛չ Արմեն Մելիքբեկյանի, ո՛չ Թովմաս Գրիգորյանի օգտին, ինչպես գրել էի ավելի վաղ։
Ես դեմ չեմ քվեարկել այն 9 ակումբներին, որոնց անդամակցությունը այսօր կասեցվեց և որոնց անվանում էին ֆեյք վիրավորական բառով։ Եվ բացատրել եմ, թե ինչու։ Վեց ամիս առաջ այդ ակումբները և ՀՖՖ անդամ մյուս ակումբները ինձ՝ ԴՈՎԵՂ ՖԱ-ին, ընդունել էին իրենց շարքերը, իրենց ընտանիք, և ես բարոյապես իրավունք չունեի նրանց դեմ քվեարկել։
Որպես ՀՖՖ գործկոմի անդամ ես ընտրել եմ 8 թեկնածու, թեև ունեի 15-ին ընտրելու հնարավորություն։ Ահա նրանց անունները`
Գագիկ Աղբալյան, «Աչաջուր/ԲԿՄԱ»
Պողոս Գալստյան, «Արարատ Արմենիա»
Հիրաչ Յագան, «Արարատ»
Կիմ Առաքելյան, «Գանձասար Երևան»
Տիգրան Հակոբյան, «Էրեբունի Դիլիջան»
Կարեն Շաբոյան, «Սևան/ՖԱՖ»
Արթուր Սահակյան, «Նոա»
Հայկ Ղազազյան, «Փյունիկ»
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրեց ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին: Ժողովն ընտրեց նաև ՀՖՖ նոր գործադիր կոմիտե:
Քվեարկության 23 մասնակիցներից 13-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 7-ը՝ Թովմաս Գրիգորյանի օգտին։ Եվս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։