«Այաքսի» հարձակվող Դուշան Տադիչը ճանաչվել է Սերբիայի՝ 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է երկրի ֆուտբոլային միության մամուլի քարտուղարությունը: Նա կարիերայի ընթացքում երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին:
Տադիչը 2018 թվականից է հանդես գալիս Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմում: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Տադիչը Նիդերլանդների առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
Նիդերլանդների ընթացիկ առաջնության 16-րդ տուրի խաղում Տադիչը կատարել է իր 37-րդ գոլային փոխանցումը 2021 թվականի ընթացքում: Այս կերպ, նա գերազանցել է Մեսսիին պատկանող ռեկորդը: 2011 թվականին արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 36 գոլային փոխանցում էր կատարել: