Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Նապոլին» ուժերն է չափում «Ինտերի» հետ։ Առաջին կեսից հետո հաշիվը 1-1 է։
Խաղակեսի վերջում «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը գրավել է «Ինտերի» դարպասը՝ խփելով նեապոլիտանական թիմի կազմում իր 122-րդ գոլը։ Այսպիսով, Մերտենսը դարձավ «Նապոլիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Մարեկ Համշիկին։
Հավելենք, որ լավագույն ռմբարկուների ցանկում երրորդ տեղում է Դիեգո Արմանդո Մարադոնան 115 գոլով։