Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։
«Ազնվականների» նկատմամբ տոնած հաղթանակը ևս մեկով ավելացրեց Դևիդ Մոյեսի և իր սաների ֆանտաստիկ շարքը։
«Վեսթ Հեմը» ընթացիկ մրցաշրջանում կարողացել է հաղթանակի հասնել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի», «Լիվերպուլի» և «Չելսիի» նկատմամբ։
Նշենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Դևիդ Մոյեսի սաները 15 խաղում վաստակել են 27 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։