Թենիսի Դեվիսի գավաթի որակավորման փուլի հանդիպումը Իտալիայի և Հարավային Կորեայի հավաքականների միջև առաջիկա հանգստյան օրերին անցկացվելու է առանց հանդիսականների:
Պատճառը կորոնավիրուսի տարածումն է Իտալիայում: Հասանելի է լինելու հեռուստատեսային հեռարձակում:
Սա տեղի է ունենալու որոշման շրջանակներում, որի համաձայն Իտալիայում մարզական բոլոր իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը անցկացվելու են առանց հանդիսականների:
Այն բոլոր երկրպագուներին, որոնք տոմսեր էին ձեռք բերել, գումարները հետ են վերադարձվելու: