Եգիպտոսի հավաքականը Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթեց Կամերունին ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Ինչպես հայտնում է OptaJean-ը, «փարավոնները» վեցերորդ անգամ հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարում: Սա ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի պատմության մեջ։
Բացի այդ, Եգիպտոսը յոթերորդ հաղթանակը տարավ մրցաշարիի վերջին յոթ կիսաեզրափակիչ հանդիպումներում, որոնց մասնակցում էր։
Եզրափակիչ խաղում Եգիպտոսը կհանդիպի Սենեգալի հետ։ Այն կկայանա փետրվարի 6-ին։