Եգիպտոսի հավաքականը խնդրել է վերախաղարկել Սենեգալի հետ հանդիպումը։
Եգիպտոսը զիջեց ընդհանուր հաշվով՝ պարտվելով 11-մետրանոցներով: Խաղից հետո Եգիպտոսի ասոցիացիան բողոք է ներկայացրել Սենեգալի դեմ․ մրցակցի երկրպագուները շշեր ու քարեր են նետել եգիպտոսցի խաղացողների վրա, ինչպես նաև հարձակվել ավտոբուսի վրա։
«Ես գնում եմ Քաթար՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի կոնգրեսին։ Մենք խնդրեցինք հանդիպում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։
Դեպքի մասին կզեկուցենք կարգապահական կոմիտե և կսպասենք արձագանքի։ Խաղում մեզ հետ շատ բան տեղի ունեցավ։ Մեր խաղացողները հարձակման են ենթարկվել, և այս ամենը նկարագրված է մեր բողոքում:
Խնդրեցինք վերախաղարկել հանդիպումը, քանի որ այն անցկացվեց տարօրինակ մթնոլորտում։ Եթե մենք սովորական պայմաններում պարտվեինք, ապա կշնորհավորեինք Սենեգալին, ու ամեն ինչ կավարտվեր»,- մեջբերում է Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ջամալ Ալամին Youm7-ը: