«Ենիսեյի» տնօրեն Ալեքսեյ Իվախովը հայտնել է, որ ակումբը շուտով 10 հազար եվրո փոխհատուցում կստանա ռումինական «Օցելուլի» հետ չեղարկված ընկերական խաղի համար։
Գումարը կփոխանցի ուսումնամարզական հավաքներ կազմակերպող ընկերությունը՝ 1 շաբաթվա ընթացքում:
Նշենք՝ փետրվարի սկզբին «Օցելուլը» հրաժարվել էր «Ենիսեյի» հետ խաղալ Թուրքիայի ուսումնամարզական հավաքում։ Խաղը չեղարկվել է մեկնարկից մեկ ժամ առաջ:
Նշվել է, որ «Օցելուլը» որոշել է խաղադաշտ դուրս չգալ Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հնարավոր պատժամիջոցների պատճառով։