Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Համբուրգում (Գերմանիա) տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արարողությունը։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության զամբյուղները. յուրաքանչուր խմբում կընդգրկվի մեկական թիմ ամեն զամբյուղից (6 խումբ՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ)։
Զամբյուղ 1. Գերմանիա (հյուրընկալող երկիր), Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա
Զամբյուղ 2. Հունգարիա, Թուրքիա, Ռումինիա, Դանիա, Ալբանիա, Ավստրիա
Զամբյուղ 3. Նիդեռլանդներ, Շոտլանդիա, Խորվաթիա, Սլովենիա, Սլովակիա, Չեխիա
Զամբյուղ 4. Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, Փլեյ-օֆֆում ուղեգիր նվաճած երեք թիմեր
Վերջին երեք ուղեգրերը կխաղարկվեն փլեյ-օֆֆի հանդիպումների արդյունքներով, որոնք կկայանան 2024 թվականի մարտին։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ փուլը կանցկացվի Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կհյուրընկալեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։